Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 42-ինը՝ ծանր. Գոլիկովա

Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 107 տուժած այս պահին գտնվում է բուժհաստատություններում, նրանցից 3-ը երեխա են՝ լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։

Նրա խոսքով՝ տուժածներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 42-ինը՝ ծանր։

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք բոլոր բուժհաստատությունների հետ: Բոլորին ցուցաբերվել և շարունակում է ցուցաբերվել անհրաժեշտ բժշկական օգնություն: Դեղորայքը, արյունը, վիրակապերը բավարար են»,- նշել է պաշտոնյան:

Related posts

Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան

Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել

ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին