Մոսկվայի մարզում ՀՀ 29-ամյա քաղաքացին ավտոկայանատեղիում սպանել է 44-ամյա հայրենակցին

Մոսկվայի մարզի ոստիկանները փնտրում են ՀՀ 29-ամյա քաղաքացուն, որը Նոգինսկ քաղաքի ավտոկայանատեղիում սպանել է իր 44-ամյա հայրենակցին։ Նա կրակել է տղամարդու վրա և մեքենայով փախուստի դիմել:

Ինչպես հայտնի է դարձել mk.ru-ին, դեպքը տեղի է ունեցել հունվարի 7-ի երեկոյան Նոգինսկի Տրուդովայա փողոցում գտնվող առևտրի կենտրոնի մոտ։ Քննիչները կարողացել են վերականգնել իրադարձությունների ժամանակագրությունը՝ շնորհիվ տեսախցիկների տեսագրությունների:

Մինչդեռ ntv.ru-ն մանրամասնում է, որ 44-ամյա Կարեն Հայրիյանը և նրա բարեկամուհին ժամանել են ռեստորան, որտեղ կոնֆլիկտ են ունեցել տարեց այցելուի հետ, որին ուղեկցել է 29-ամյա որդին՝ Գեորգը։

Շուտով Հայրիյանն ու նրա բարեկամուհին դուրս են եկել ռեստորանից, նստել են մեքենան՝ պատրաստվելով տուն գնալ։ Սակայն մի խումբ ագրեսիվ տղամարդիկ կտրել են նրանց ճանապարհը: Նրանք փորձել են Հայրիյանին դուրս բերել մեքենայից, և երբ դա չի ստացվել, Գեորգը հինգ անգամ կրակել է տղամարդու վրա։ Հինգ փամփուշտ դիպել է Արմենի ձախ ոտքին, մեկը՝ մեջքի ստորին հատվածին։ Հարձակվողները հետ են քաշվել նույնքան արագ, որքան հայտնվել են։

Կրակողը ցատկել է իր Porsche մեքենան և շարժվել անհայտ ուղղությամբ։ Տուժածը կարողացել է ինքնուրույն հասնել հիվանդանոց։ Նրան ուղեկցել է բարեկամուհին, որն ականատես է եղել հարձակմանը։ Այնուամենայնիվ, նա չի կարողացել բացատրել բժիշկներին, թե ինչ է պատահել: Իսկ մեկ ժամ չանցած՝ Հայրիյանը մահացել է։

Կրակողի հարազատները չեն պարզաբանել, թե որն է եղել կոնֆլիկտի պատճառը, և որտեղ է այժմ թաքնվում մարդասպանը։ Սպանության կասկածյալը ձեռնարկատեր է՝ Նոգինսկում նրա անունով ռեստորան է գրանցված։
ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադիյի խոսքով՝ սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում