Մոսկովյան մանկական խանութում պայթյունի հետևանքով կան վիրավորներ և զոհ

Մոսկվայի Լուբյանկայի կենտրոնական մանկական խանութի շենքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայություններից։«Երեք մարդ վիրավորվել է, մեկը մահացել է», – ասել է գործակալության աղբյուրը։ Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ երկու մարդ հոսպիտալացվել է։  Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ արտակարգ իրավիճակի պատճառը, հավանաբար, սարքավորումների տեխնիկական խնդիրն է եղել։Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են կենտրոնի երրորդ հարկում փուչիկի լիցքավորման գազաբալոնի պայթյունի մասին։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են դեպքի վայրում։ Լուբյանկայի հրապարակում երթևեկությունը սահմանափակ է։

Related posts

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև

Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է