Մոլդովան չի կարող ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. Գրոսու

Քիշնևը չի կարող ռազմական աջակցություն տրամադրել Կիևին: Այդ մասին հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։

Նրա խոսքով՝ Մոլդովայի չեզոք կարգավիճակը թույլ չի տալիս ռազմական տեխնիկա ուղարկել այլ երկրներ։

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը խնդրել էր Կիև ժամանած Իգոր Գրոսուին՝ դիտարկել Ուկրաինային վեց Միգ-29 ինքնաթիռ տրամադրելու հնարավորությունը։

Related posts

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ

Երևանյան բակերից մեկում խաշի սեզոնը հայտարարեցինք բացված. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Խուլիգանության դեպք Փարիզ-Երևան չվերթի օդանավում․ ուղևորը հայհոյել ու ոչ ադեկվատ պահվածք է ցուցաբերել ուղեկցորդուհու նկատմամբ