Մոլդովայի նորընտիր նախագահն ասել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցել

Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն ակնկալում է Ռուսաստանի հետ կառուցել լավ հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն փոխադարձ հարգանքի ու շահի վրա: Այս մասին նախագահն ասել է ուրբաթ` երկրի դիվանագիտական կորպուսի հետ առցանց հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Մենք Ռուսաստանի հետ լայն կապեր ունենք, համագործակցում ենք շատ ուղղություններով, Ռուսաստանի Դաշնությունում են ապրում մեր հազարավոր քաղաքացիներ, մենք սերտ առևտրատնտեսական հարաբերություններ ունենք: Սակայն կան մի շարք ոլորտներ, որոնցում մեր շահերը տարբերվում են: Մենք պետք է շարունակենք Մերձդնեստրյան հարցի կարգավորման, ինչպես նաև Ռուսաստանի կողմից իր զորքերը մեր տարածքից դուրս բերելու պարտավորությունների կատարման շուրջ բանակցությունները: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մենք ունենանք լավ հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն փոխադարձ շահի և հարգանքի վրա», – ասել է Սանդուն`շեշտելով, որ այդ հարաբերությունները կախված են ոչ միայն Մոլդովայից, այլ նաև ռուս գործընկերներից:

Հանդիպման ընթացքում նախագահն անդրադարձել է նաև Ռումինիայի և Ուկրաինայի հետ հարաբերությունների զարգացմանը և խոսել ԱՄՆ-ի, Չինաստանի,Թուրքիայի և Իսրայելի հետ առավել ակտիվ համագործակցության մասին:

Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ նախագահ Սանդուն ասել էր, որ երկկողմ համագործակցության շուրջ հարցերի քննարկման նպատակով հրավեր ստանալու դեպքում այցելելու է Ռուսաստան:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան