Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Մայա Սանդուի հաղթանակը նախագահի ընտրությունում

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահի ընտրության երկրորդ փուլի արդյունքները և գործող նախագահ Մայա Սանդուի հաղթանակը:

«Ընտրված է հայտարարվում «Գործողության և համերաշխության կուսակցության» առաջադրած թեկնածու Մայա Սանդուն, որը երկրորդ փուլում հավաքել է ամենաշատ ձայները՝ 930139 քվե»,- ասված է ԿԸՀ նախագահ Անժելիկա Կարամանի հայտարարության մեջ:

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում շաբաթ օրվանից՝ նոյեմբերի 9-ից, և ուղարկվում է Սահմանադրական դատարանի հաստատմանը: Միևնույն ժամանակ, որոշումը կարող է բողոքարկվել երեք օրվա ընթացքում Քիշնևի բողոքարկման պալատում:

Related posts

Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյան

Երկարագուլպա Պեպպին Գյումրիում. ամառվա ամենագունեղ թատերական արկածը

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի նախագահն ու Պակիստանի վարչապետը