88-ի երկրաշարժից հետո շենքը հնարավոր էր փրկել, քանի որ այն եզակի կառույցներից էր, որ քիչ վնասներ էր կրել, սակայն երկրաշարժին հաջորդած հրդեհից հետո սկսեցին շենքը թալանել ու ավերակի վերածել մշակութային ականավոր գործիչներ տված այս հաստատությունը: 30-ից ավելի տարիներ են անցել, ավագ սերնդի մոտ մնացել են միայն հիշողություններն ու ափսոսանքը՝ կապված կառույցի պատմության հետ: