Մյանմայում երկրաշարժի պատճառով ավելի քան 1 կմ երկարությամբ կամուրջ է փլուզվել

Մյանմայում երկրաշարժի պատճառով կամուրջ է փլուզվել, խոսքը ավելի քան 1 կմ երկարությամբ կամրջի մասին է, որը միացնում է երկրի երկրորդ խոշորագույն քաղաք Մանդալայի արվարձանը Սիկայն քաղաքի հետ։

Հրապարակված կադրերում երևում է, որ առնվազն հինգ կամրջային հատվածներ փլուզվել են։ Միևնույն ժամանակ, մեկ այլ կամուրջ, որը գտնվում է մոտակայքում, ըստ առկա կադրերի, մնացել է անվնաս։

Չինաստանի սեյսմոլոգիական վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,9 բալ, իսկ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը այն գնահատել է 7,7 բալ։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մանդալայ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է մոտ 1,2 միլիոն մարդ։ Օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա։

Related posts

Զախարովան մեկնաբանել է Եկատերինբուրգում ադրբեջանցիների սպանության մասին Բաքվի հայտարարությունները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի ԱԳ նախարարի հետ

Ըմբշամարտիկ Արամ Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր․ Մ15 Եվրոպայի առաջնություն