Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Մարտի 28-ին Մյանմայում տեղի են ունեցել երկու հզոր երկրաշարժեր՝ համապատասխանաբար 7․7 և 6․4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։

Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով Մյանմայում գրանցվել է 1002 զոհ, ավելի քան 2376 մարդ վիրավորվել է։ Տարածաշրջանում շարունակվում են փրկարարական աշխատանքները, իսկ զոհերի և տուժածների թիվը, ըստ տեղական իշխանությունների, դեռևս աճի միտում ունի։

Ըստ սեյսմիկ ռիսկի համաշխարհային քարտեզի՝ Մյանման դասվում է կարմիր գոտու մեջ՝ միջինից բարձր սեյսմիկ ակտիվության տարածաշրջան։

Մարտի 29-ին հայտնի դարձավ, որ Մյանմայում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5.1 մագնիտուդ ուժգնությամբ։

Related posts

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Լավրովը և Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

ԼՂ-ից բռնի տեղահանված 438 ուսուցիչ Կառավարության աջակցության ծրագրով գործուղվել է մարզեր