Մհեր Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Կողմերը կարևորել են հարցի շուտափույթ հանգուցալուծման անհրաժեշտությունը՝ այդ թվում տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատման տեսանկյունից:

Related posts

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները