Մհեր Գրիգորյանը և Միխայիլ Շվիդկոն քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ՀՀ-ՌԴ համագործակցության ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության առկա և հեռանկարային ծրագրերը:

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումներին:

Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը գործընկերության հետագա խորացման հարցում և համատեղ նոր նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամություն են հայտնել:

Related posts

Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու ծխականները. ՌԴ դեսպանության ուղերձը

Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի համար. Հռոմի պապ

Արա Աղանյանը ծանրամարտի ԵԱ-ում 4-րդն է, Պետրոս Պետրոսյանը` 5-րդը