«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհաններին կրակած 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Մայիսի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցի կրթահամալիրի պատուհանին կրակոցի հետքեր կան:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Մեկնել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ապրիլի 15-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը օդաճնշիչ ատրճանակով դիտավորությամբ վնասել է կրթահամալիրի պատուհանների ապակիները՝ պատճառելով 200․000 դրամի վնաս:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Բաբաջանյան փողոցի 17-ամյա բնակիչը: Նա մայիսի 4-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Հավելենք, որ խոսքը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Վահագն Խաչատուրյանը և Ռիչարդ Վերման քննարկել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր

«Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ուղերձի նախագծի քննարկմանն ԱԺ-ում քվորում չի եղել

Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է` հանրաքվե լինի․ Փաշինյան