Միքայել Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար:

Դատարանը դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց վճիռը:

Ավելի վաղ հրապարվել էր նաև մեղադրական վերդիկտը. հանրային մեղադրողը 2.5 տարվա ազատազրկում էր պահանջել Աջապահյանի համար: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վճռով մնաց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մետ մտնելը:

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն  կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։

Related posts

Առաջարկվում է 2027-ի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակել հետվճարի միջոցառումը․ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում