Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Գունարսդոտիրին Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Գունարսդոտիրին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Ակնկալում եմ մեր համագործակցության հետագա ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ այլ ձևաչափերով, այդ թվում՝ «Նորդիկ-Բալթիկ 8»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը:

Նախարարը նաև հրաժեշտ է տվել Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրին:

«Շնորհակալ եմ, երկկողմ կապերի զարգացմանն ուղղված Ձեր ջանքերի և վերջին տարիներին մեր առջև ծառացած խնդիրների լուծման սկզբունքային մոտեցման համար: Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ջեր հետագա ջանքերում»,- նշել է Միրզոյանը:

Related posts

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Հոկտեմբերից Երևանից չվերթներ կսկսվի 3 նոր ուղղությամբ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել