Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորի օրվա կապակցությամբ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորի օրվա կապակցությամբ:

«Ջերմ շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս իմ թանկագին գործընկերոջը՝ արտգործնախարար Կասպար Վելդկամպին, Նիդերլանդների թագավորական ընտանիքին, կառավարությանը և ժողովրդին Նիդերլանդների ազգային տոնի առիթով: Հանձնառու եմ մեր երկրների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը:

Related posts

2025-ի ապրիլին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 783 547. ՊԵԿ

Վարորդական քննությունը չհանձնած անձը հավելյալ վճարի դիմաց հնարավորություն կունենա նորից քննություն հանձնելու

ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին, բարձրությունից ընկել «07»-ի վրա. կա զոհ