Միրզոյանը Լեո Դոքերթիի հետ զրույցում շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական հարձակման հետևանքներին՝ քաղաքացիական բնակավայրերի և անձանց թիրախավորմամբ, որը հանգեցրել է ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանման:

Նախարար Միրզոյանն կարևորել է միջազգային գործընկերների և կառույցների հստակ գնահատականն ու գործուն մեխանիզմների միջոցով ուժի կիրառման հետագա դեպքերի բացառման հրամայականը: ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակել է ուժի կիրառման գործելակերպը՝ չնայած հակառակի վերաբերյալ վերջին ամիսներին հնչած հավաստիացումներին:

ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը՝ այս համատեքստում ընդգծելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատը:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցության օրակարգին:

Related posts

«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Արա Բադոյանը Արարատ Միրզոյանի դեմ իրականացված մահափորձի գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել

«Գյումրիում հնարավոր չէ վատ ելույթ ունենալ». Գևորգ Դաբաղյան