Միրզոյանը երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր է փոխանակել Կոլոննայի և Իդալգոյի հետ

Փարիզի Խաղաղության 6-րդ համաժողովի շրջանակում հնարավորություն ունեցա հակիրճ մտքեր փոխանակել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ՝ X-ի իր էջում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնված օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը մեր մշտական քաղաքական երկխոսության մաս են կազմում»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը:

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը