«Միսս Տիեզերք 2025»-ի ժամանակ թուրքուհուն թույլ չեն տվել ծածանել Թուրքիայի դրոշը

«Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթն այս տարի անցկացվել է Թայլանդում։ Գեղեցկության մրցույթին մասնակցել է նաև Թուրքիան ներկայացնող 26-ամյա Ջերեն Ասլանը։

Թրքուհին ազգային տարազների ցուցադրության ժամանակ կրել է օսմանյան կայսրության մոտիվներով զարդարված զգեստ, իսկ հետո ցուցադրության է ներկայացրել ոսկեգույն երեկոյան զգեստ։ Զգեստի ցուցադրության ժամանակ թուրք մոդելը բեմից իր աջակիցներին խնդրել է, որ Թուրքիայի դրոշը փոխանցեն իրեն, բայց անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել։ Այդ պահը ֆիքսած լուսանկարները և տեսանյութները լայնորեն տարածվել են թուրքական մամուլում։

Նշենք, որ թուրք մոդելը չի ընդգրկվել լավագույն 30-ի մեջ, ինչն էլ արժանացել է թուրք հասարակության քննադատությանը։

Related posts

ԱԱ. Մանվել Խնձրցյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին

Իրանում ծախսած ամբողջ գումարը մենք փոխհատուցել ենք Վենեսուելայում արածի շնորհիվ. Թրամփ

Արարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները