Միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Ծաղկալանջ-Արագած բնակվայրերի միջև 4.2 կմ ճանապարհահատվածում

Միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Տ-3-65 (Մ-5)-Գեղակերտ-Ծաղկալանջ-Արագած-Աղավնատուն (Տ-3-44) ավտոճանապարհների երկու հատվածներում՝ կմ2+700-կմ6+100 և կմ7+520+կմ8+350։ Նորոգվող ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը մոտ 4.2 կմ է։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
Նշված ճանապարհահատվածները գտնվում են Արմավիրի մարզի Ծաղկալանջ, Արագած բնակավայրերի միջև։
Այս պահին շինարարի կողմից կատարվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։
Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

Related posts

Ռուսաստանում վառելիքի շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումներն արդյունքներ են տալիս. Նովակ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)