Միջազգային ջանքերը պետք է ուղղված լինեն Լաչինի միջանցքի աշխատանքի վերականգնմանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Մենք բարձր ենք գնահատում ԵՄ քաղաքացիների ձայնը հանդիսացող Եվրոպական խորհրդարանի թիրախավորված հայտարարությունները, որոնք ավելի ազդեցիկ դարձան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Արդարադատության միջազգային դատարանի վճիռների խախտման ընթացքում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Այժմ միջազգային ջանքերը պետք է ուղղված լինեն համապատասխան գործիքների կիրառմամբ Լաչինի միջանցքի աշխատանքի վերականգնմանը»,- նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Related posts

Մ15 ԵԱ․ Էրիկ Պապոյանը՝ ոսկե մեդալակիր, Տիգրան Կոլոտյանը՝ փոխչեմպիոն

Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

Մահվան ելքով վրաերթ՝ Գյումրիում. «Opel»-ը վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջը