Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մանրամասնել է նրա լիազորությունների շրջանակը

2021թ. դեկտեմբերի 28-ին ուժի մեջ է մտել ««Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով ընդլայնվել է ներկայացուցչի լիազորությունների շրջանակը և փոփոխվել ներկայացուցչի պաշտոնի անվանումը:
Ինչպես հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից, այսուհետ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն օրենքի ուժով ապահովելու է պետության շահերի ներկայացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Արդարադատության միջազգային դատարանում, միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում, հաշտարարության գործընթացներում:

Related posts

Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում

Մեկնարկել է Եվրահանձնաժողովի նախագահի այցը Հարավային Կովկաս

ՇՄ նախարարը լսել է գործընկերների ակնկալիքները COP17-ի նախագահությունից և նախանշել հետագա համագործակցության ուղղությունները