ՄԻՊ-ն ու Ռուստամ Բաքոյանը հանդիպել են Իրաքից ժամանած և Հայաստանում ապաստան հայցող եզդիներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, խորհրդարանում Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը հունվարի 12-ին համատեղ այց են իրականացրել Իրաքից ժամանած և Հայաստանում ապաստան հայցող եզդիներին:
«Հանդիպմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գործընկեր կազմակերպության «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի ներկայացուցիչներ:
Հայաստանում ապաստան հայցող անձինք Պաշտպանին ներկայացրել են իրենց իրավունքներին առնչվող հարցեր, խնդիրներ՝ կապված կացարանի, պետության կողմից դրամական օգնության, աշխատանքի և հայերենի չիմացության հետևանքով հաղորդակցվելու հետ:
Անահիտ Մանասյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում կուսումնասիրի նրանց կողմից բարձրացված խնդիրները և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի համապատասխան քայլեր:
Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ապաստան հայցողների, փախստականների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը գտնվում է իր ուշադրության կենտրոնում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան