ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վայրագություններն Արցախի բնակչության նկատմամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առցանց հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն Արցախի խաղաղ բնակչության և գերեվարված անձանց նկատմամբ։

Քննարկվել են նաև ադրբեջանական զինված հարձակումների պատճառով Արցախից Հայաստան հարկադրաբար տեղափոխված անձանց իրավունքների հետ կապված հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին։

Դեսպանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը պատերազմական, ինչպես նաև վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։

Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին կարևոր ուղղություններով համագործակցության համար:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը։

 

Related posts

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 54 ահազանգ է ստացվել. ՆԳՆ

Երևանում և շրջանների մեծ մասում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև

Ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջանին. ԱԱԾ