ՄԻՊ-ը աջակցել է,որ կալանավորն ապահովվի անհրաժեշտ շնչառական սարքով

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով, որ քրեակատարողական հիմնարկում իր պաշտպանյալին ցուցված բուժօգնությունը չի տրամադրվում։ Մասնավորապես, իր պաշտպանյալը «Դատապարտյալների հիվանդանոց»-ից երեկոյան ժամի տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, և վերջինիս բժշկի կողմից ցուցվել է քունը կազմակերպել բացառապես շնչառական ապարատով, որի անխափան աշխատանքը հնարավոր է միայն մշտական ինտերնետային կապի հասանելիության պարագայում։ Փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալը գտնվում է կարանտինային խցում, որտեղ ինտերնետային կապ հնարավոր չէ ապահովել։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը բարձրացված խնդիրը քննարկել է իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ։

Քննարկման արդյունքում, կարևորելով անձի առողջության պահպանման իրավունքը, ոչ աշխատանքային օրը, կազմակերպվել է կալանավորի տեղափոխումը այլ խուց, որտեղ ապահովվել է ինտերնետի անխափան աշխատանք, և շնչառական սարքը հնարավոր է եղել գործարկել։

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է