ՄԻՊ Արման Թաթոյանը հանդիպել է շիրակցի գերեվարվածների հարազատներին

Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների հետ այսօր Շիրակի մարզպետարանում հանդիպեցին ՄԻՊ Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ ներկայացուցիչը: Հանդիպումը անցակցվեց առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների:«Առաջնահերթ անելիքներն առավելագույն կենտրոնացմամբ արվում են, որպեսզի ժամ առաջ տղաներին տուն վերադարձվեն». նշեց Թաթոյանը: Գերիների մասով դեռեւս նոր տեղեկատվություն չի ներկայացվել. նշեց ՇՄ Տիգրան Պետրոսյանը: Երեկ հանձնարարված անձնական տվյալների փաթեթեները գերիների հարազատները ներկայացրել են: Այսօր նաեւ Շիրակի մարզում ՌԴ հյուպատոսի հետ հանդիպում է տեղի ունեցել նշեց Տիգրան Պետրոսյանը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան

«Աերոֆլոտը» մտավախություն ունի, որ իր Superjet ինքնաթիռների թիվը կկրճատվի, եթե կառավարությունը չօգնի փոխարինել դրանց շարժիչները

Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության հարցեր