Միշուստինը հայտարարել Է, որ Ռուսաստանը կամրապնդի համագործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում

Ռուսաստանը պլանավորում Է ամրապնդել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում արտաքին տնտեսական համագործակցության եւ նոր շուկաներ մուտքի ընդլայնման համար: Պետդումայում հանդես գալով 2020 թվականին կառավարության գործունեության մասին հաշվետվությամբ՝ այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Մեր երկրի զարգացումը պահանջում Է նոր շուկաներ մուտքի հնարավորություն, աշխատուժի ներհոս, արտաքին տնտեսական համագործակցության ընդլայնում: Դրա համար անհրաժեշտ Է, այդ թվում Եվրասիական տնտեսական միության հետագա ամրապանդում: Անցած տարին դարձավ մեր միավորման համար լուրջ փորձություն: Բայց ընդհանուր շուկան դիմացավ համավարակի հարվածներին»,- նշել Է կառավարության նախագահը: Նրա խոսքով՝ «հնգյակի» պետությունների միջեւ ներքին առեւտրի կրճատումը եղավ ավելի քիչ, քան երրորդ երկրների հետ: Այդ ամենը հնարավոր դարձավ ԵԱՏՄ-ի գծով գործընկերների հետ ներդաշնակ աշխատանաքի շնորհիվ, նշել Է Միշուստինը: «Մշակվել Է համավարակի դեմ պայքարի միջոցառումների համատեղ պլան:

Ձեռնարկվել են շտապ միջոցներ ներքին շուկան անհրաժեշտ ապրանքներով հագեցնելու համար: Դեռ ավելին, մենք համաձայնեցրել ենք ապագայի հայեցակարգային մոտեցումները: Անցյալ տարվա դեկտեմբերին մեր պետությունների ղեկավարներն ընդունեցին առաջիկա հինգ տարում միության զարգացման ռազմավարությունը»,- ասել Է նա: Ռուսաստանը, վարչապետի խոսքով, կշարունակի ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալների եւ աշխատուժի ազատ շարժումը միության ընդհանուր շուկայում: «Այս ամենը նոր հնարավորություններ կստեղծի գործարարության վարման, տնտեսության ներդրումային գրավչության բարձրացման եւ բարձրտեխնոլոգիական արտահանման մեծացման համար»,- հավելել Է Միշուստինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Related posts

Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն վարորդական իրավունքի խմբակներ

Կապահովվի քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է