Մինչ օրս ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ընդհանուր առմամբ 1150 բնակիչների

Ռուս խաղաղապահ անձնակազմի ռազմական բժիշկների շրջիկ բրիգադները շարունակում են օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Մեկ օրում բժշկական օգնություն է ցուցաբերվել Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի ավելի քան 30 բնակչի։

Նշվում է, որ մինչ օրս ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ընդհանուր առմամբ 1150 բնակիչների, այդ թվում՝ 144 երեխայի։ Բնակիչները դիմում են հիմնականում տարբեր խրոնիկ հիվանդությունների, սիրտ-անոթային, հենաշարժողական խնդիրների հետ կապված հարցերով։

 

Related posts

Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է

Մայր Աթոռն արձագանքել է Բագրատ Գալստանյանի և համախոհների ձերբակալություններին

Ակնհայտ տեռորիստական ակտի նախապատրաստում էր, չենք կարող տարբերություն դնել սրա և Հոկտեմբերի 27-ի մեջ. Սիմոնյան