Միյատովիչը վերահաստատել է միջազգային առաքելությունների ազատ և անարգել մուտքը Արցախ ապահովման կարևորությունը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով տեղաշարժը անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը:

«Ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս մարդասիրական օգնության և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անարգել հասանելիության ապահովման կարևորությունը բոլոր շրջաններում և մարդկանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում բնակվողների համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միյատովիչը:

Նա հավելել է. «Ինչպես նշել էմ 2021թ. իմ հուշագրում, համապատասխան իշխանությունները պետք է մշակեն արդյունավետ և ճկուն մուտքի պայմաններ, որոնք թույլ կտան բոլոր համապատասխան սուբյեկտներին, ներառյալ՝ իմ գրասենյակը, առաջնահերթորեն դիմել մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեցողներին»:

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը