Միխեիլ Սաակաշվիլին կալանավորված է․ Վրաստանի վարչապետ

Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ Վրաստանի երրորդ նախագահը՝ հետախուզման մեջ գտնվող Միխայիլ Սաակաշվիլին, ձերբակալվել է։ Այս մասին հրավիրված հատուկ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը: «Մեր իրավապահները ամենաբարձր մակարդակով իրականացրել են հետախուզվող Միխայիլ Սաակաշվիլիին ձերբակալելու գործողությունը: Իրավապահ մարմինները նախնական տեղեկություններ ունեին Ուկրաինայից Վրաստան նրա տեղաշարժի մասին, և այս գործընթացը լիովին վերահսկվում էր»,- ասել է Ղարիբաշվիլին:

Related posts

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան

Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ

ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար