Ըստ ՄԻԵԴ-ի վճռի՝ խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը:

Միջազգային դատարանը փաստացի արձանագրել է, որ 2009-ի հոկտեմբերից մինչև 2010-ի հունվար Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ է եղել, քանի որ իր դատապարտման հիմքում ընկած են եղել խաղաղ հավաքների ազատության իրավաչափ գործողությունները, որոնք դատարաններն առանց հիմնավորումների ներկայացրել են որպես հանցագործություն:

2008-ի ընտրություններից հետո ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմամբ, ըստ ՄԻԵԴ-ի վճռի՝ խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքները և նրա իրավունքները հարգելու պետության պարտավորությունը։

Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը։

Related posts

Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինը

Թրամփը Պարսից ծոցի երկրներին մասշտաբային ներդրումներ է խոստացել

ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը