Միացյալ Նահանգները սկսել է հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման թիրախներին

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման թիրախներին՝ օրերս Պալմիրայում ԱՄՆ քաղաքացիների վրա ԻՊ զինյալների հարձակմանն ի պատասխան։
«Հարվածում ենք մարդասպան ահաբեկիչներին: Սիրիան պայծառ ապագա կունենա, եթե «Իսլամական պետությունը» վերանա»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ի էջում։ Նրա խոսքով՝ Սիրիայի ներկայիս նախագահը ջանասիրաբար աշխատում է երկրի հզորությունը վերականգնելու ուղղությամբ։
Պենտագոնի ղեկավարը տեղեկացրել է, որ խմբավորմանը լուրջ վնաս է հասցվել, չեզոքացվել են մեծ թվով ահաբեկիչներ: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունից էլ մանրամասնել են, որ ամերիկյան ուժերը թիրախավորել են ահաբեկչական 70 թիրախ՝ հրամանատարական կետեր, զենքի պահեստներ և այլ ենթակառուցվածքներ։ Նշվում է, որ գործողությունը սահմանափակ բնույթ է ունեցել։ Սակայն Վաշինգտոնից նախազգուշացրել են՝ եթե հարձակումները շարունակվեն, ամերիկյան կողմը վճռական արձագանք կտա:

Related posts

Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար. Մեցոլան՝ Փաշինյանին

Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները

2025 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ներկայացվել են Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները