Միացյալ Նահանգները չեղարկել է երկիր մուտք գործելուց առաջ կորոնավիրուսի թեստ հանձնելու պահանջը

ԱՄՆ իշխանությունները չեղարկել են ՊՇՌ թեստի առկայության պահանջը երկիր ժամանողների համար։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի (CDC) համապատասխան հրամանն ուժի մեջ է մտել այսօր՝ հունիսի 12-ին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ըստ հրամանի՝ երկրի իշխանությունները դադարում են այլ երկրներից Միացյալ Նահանգներ օդային ճանապարհով մեկնող ուղևորներից պահանջել՝ ներկայացնել COVID-19 թեստի բացասական արդյունք կամ առողջացումը հաստատող փաստաթուղթ՝ նախքան ինքնաթիռ նստելը: Միևնույն ժամանակ այն ուղևորները, ովքեր ԱՄՆ քաղաքացի չեն և չունեն միգրացիոն վիզա, դեռևս պետք է պատվաստման վկայական ներկայացնեն մեկնելուց առաջ։

Related posts

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը

Հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Արևածագի ձորում երկու ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտում. օգնության են հասել փրկարարները