Միացյալ Նահանգները կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ հանուն հավատքի, գործընկերության և ընդհանուր նպատակների. Ուայթ-Քեյն

Հունվարի 9-ին Վաշինգտոնի Ազգային տաճարում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն՝ Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի և ԱՄՆ 250-ամյակի առթիվ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, Սպիտակ տան Հավատքի հարցերով գրասենյակի գլխավոր խորհրդական, նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնը,  Հայաստնայայց Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և  Արևելյան թեմերի առաջնորդներ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ու Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը,  ինչպես նաև ԱՄՆ Աղոթքի ազգային նախաճաշի շարժման առաջամարտիկ, հոգևոր հովիվ Քրիս Հալվերսոնը։

Միջոցառման ընթացքում դեսպան Նարեկ Մկրտչյանն ընթերցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ներկաներին հղված ուղերձը։

 

Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, կրոնական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ, ՀՀ պատվո հյուպատոսներ և ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպանն իր ելույթում շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը, ընդգծել ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում քրիստոնեական արժեքների դերը, կարևորել ԱՄՆ-ի առաջնորդությունը կրոնական ազատությունների հարցում, շնորհակալություն հայտնել Վաշինգտոնի Ազգային տաճարին ընդունելության համար և նոր ձեռքբերումներ մաղթել ԱՄՆ-ին՝ 250-ամյակի կապակցությամբ։

 

Փոլա Ուայթ-Քեյնը իր ելույթում շնորհակալություն է հայտնել դեսպանին Սուրբ Ծննդյան ընդունելությունը կազմակերպելու համար, կարևորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նվիրվածությունը հայ ժողովրդին և ընդգծել, որ Հայաստանը՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա երկիր, պատմության ընթացքում հաղթահարելով բազմաթիվ փորձություններ, պահպանել է իր հոգևոր ժառանգությունը և դարձել հավատքի վկայություն աշխարհի համար։

 

Ուայթ-Քեյնն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ հանուն հավատքի, գործընկերության և ընդհանուր նպատակների։

 

Հոգևոր հովիվ Քրիս Հալվերսոնն իր խոսքում մասնավորապես ընդգծել է ՀՀ վարչապետի կողմից Հայաստանում Աղոթքի նախաճաշի կազմակերպման նախաձեռնության կարևորությունը՝ նշելով, որ այն վկայում է հավատքի, միասնության և առաջնորդության արժեքների նկատմամբ Հայաստանի հանձնառությունը։

Միջոցառման մասնակից հոգևոր առաջնորդները շնորհավորել են ներկաներին Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի առթիվ և հանդես են եկել աղոթքներով, իսկ մշակութային հատվածի շրջանակում հնչել են կատարումներ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի դասախոս, դաշնակահարուհի Նարե Արղամանյանի, մենակատար Էդիտա Դոլունց-Քալայջյանի և օրգանահար Արմինե Խաչատրյանի մասնակցությամբ։

Միջոցառման մասնակից հոգևոր առաջնորդները շնորհավորել են ներկաներին Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի առթիվ և հանդես են եկել աղոթքներով, իսկ մշակութային հատվածի շրջանակում հնչել են կատարումներ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի դասախոս, դաշնակահարուհի Նարե Արղամանյանի, մենակատար Էդիտա Դոլունց-Քալայջյանի և օրգանահար Արմինե Խաչատրյանի մասնակցությամբ։

Related posts

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում

Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը. Փաշինյան