Միայն երեկ ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար. Գևորգ Պապոյան

Միայն երեկ՝ հունիսի 27-ին, ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Հունիս ամսվա ընթացքում ՌԴ է մտել ընդհանուր 720 բեռնատար։ Ծիրանի արտահանումը շարունակվում է, միայն երեկ ՀՀ-ից դուրս է եկել ևս 66 բեռնատար՝ բեռնված ծիրանով»,- տեղեկացրել է նախարարը:

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ