Մեր տարածաշրջանը չի կարող ևս մեկ պատերազմ հանդուրժել. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Reuters-ին տված հարցազրույցում արձագանքել է Իրանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ ասելով, որ տարածաշրջանը չի կարող ևս մեկ պատերազմ հանդուրժել։

«Մեր տարածաշրջանը չի կարող ևս մեկ պատերազմ, անկայունության ևս մեկ լուրջ աղբյուր հանդուրժել: Մենք չգիտենք, թե լարվածության ինչ սրացում կարող է տեղի ունենալ նման հարձակման դեպքում: Ուստի մենք չենք ցանկանում, որ (ԱՄՆ-ը) որևէ հարձակում ձեռնարկի Իրանի վրա: Մեզ պետք է, ինչպես եղել է նախկինում, որ երկու կողմերն ու շահագրգիռ կողմերը խաղաղ բանակցություններ վարեն»,- ասել է Ֆիդանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի վերջին NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր Իրանին «ռմբակոծություններով» և «երկրորդային մաքսատուրքերով», եթե երկիրը համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ՝ երաշխավորելով, որ միջուկային զենք չի ստեղծելու:

«Եթե նրանք համաձայնության չգան, ռմբակոծություններ կսկսվեն: Դրանք այնպիսի ռմբակոծություններ կլինեն, ինչպիսիք նրանք նախկինում չեն տեսել», — ասել էր Թրամփը Իրանի մասին:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան