Մեր պետականությունն անձանց իրավունքների երաշխավորման ու պաշտպանության մեր բանաձևն է. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա տոնի առթիվ:
«Անկախ պետականության ստեղծումը մեր նախնյաց դարավոր ու նվիրական երազանքն է եղել, և այսօրվա տոնը համազգային իղձերի իրականացման ու պատմական արդարության վերականգնման խորհուրդն ունի։
Պետականության ստեղծման մեր ճանապարհը հեշտ չի եղել, այժմ էլ հեշտ չէ պետականության պահպանման, ամրապնդման ու արժեվորման մեր ուղին։
Հայկական պետականությունը խարսխված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթների վրա։
Այսինքն, մեր պետականությունն անձանց իրավունքների երաշխավորման, ապահովման ու պաշտպանության մեր բանաձևն է ու գործուն միջոցը։
Մենք ժառանգորդն ենք մաքառման ուղի անցած, միասնության ու անկոտրում կամքի, ստեղծարար աշխատանքի արդյունքում ձևավորված մի պետականության, որի պահպանման ու ամրապնդման համար յուրաքանչյուրս ունի իր պատասխանատվությունն ու անելիքը»,- նշված է ուղերձում։

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին