Մեր հարևանների տարածքային ամբողջականության կամ սահմանների փոփոխության սպառնալիքն անընդունելի է. Արաղչի

Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին X-ի իր էջում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության ու հարևան պետությունների տարածքային ամբողջականությանը:

«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը սոսկ նախապատվություն չեն, այլ մեր ազգային անվտանգության հիմքն են։ Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությանը բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ Իրանի համար»,- գրել է արտգործնախարարը։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում