«Մեր խնդիրն է սատարել անձամբ ՀՀ վարչապետին և նրա թիմին». Պուտին

Հայաստանն ու հայ ժողովուրդը վերապրեցին իրեն պատմության շատ բարդ ժամանակաշրջանը։ Եվ Հայաստանի ղեկավարությունը, անձամբ վարչապետը ստիպված էին ընդունել բարդ, բայց անհրաժեշտ որոշում։ Այս մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Արցախի խնդրին։

«Ես պետք է ասեմ, որ այդ որոշումները, իհարկե, ցավոտ են, բայց, կրկնում եմ, անհրաժեշտ էին և շատ մեծ քաջություն էին պահանջում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Դա ակնհայտ փաստ է։ Այսօրվա ժողովին մասնակցող ցանկացած անձ հասկանում է նմանօրինակ որոշման կայացման պատասխանատվության աստիճանը։ Նա այդ պատասխանատվությունն ընդմիշտ վերցրեց իր վրա։ Եվ մեր խնդիրն է, որ այս փուլում սատարենք և անձամբ Հայաստանի վարչապետին, և նրա թիմին, որպեսզի խաղաղ կյանքն ապահովվի և իրականացվեն բոլոր ընդունված որոշումները։ Պետք է օգնենք մարդկանց, ովքեր հայտնվել են կյանքի բարդ պայմաններում»,- ասաց Պուտինը։

Մեր խնդիրն է սատարել անձամբ վարչապետին և նրա թիմին, որպեսզի վերականգնվի խաղաղ կյանքը, իրագործվեն ընդունված որոշման կետերը և բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնություն տրամադրվի, հավելել է ՌԴ նախագահը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:

Related posts

ՀԷՑ-ը դառնալու է ՀՀ ու մեր քաղաքացիների սեփականությունը, իսկ ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու․ ՏԿԵ նախարար

«Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի»․ Մայր Աթոռ

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է.Դավիթ Ղարիբյան