Մեր զորքերը պետք է պատրաստ լինեն կրկին պայքարել Եվրոպայում. Մեծ Բրիտանիայի ԳՇ պետ

Մեր զորքերը պետք է պատրաստ լինեն Եվրոպայում կրկին պայքարելու համար, ըստ Sky News- ի այս մասին hայտարարել է Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետ Պատրիկ Սանդերսը, փոխանցում է 1tv.ge-ն:

«Այժմ մեզ անհրաժեշտ է բանակ ստեղծել, որը կարող է պայքարել մեր դաշնակիցների հետ և պարտության մատնել Ռուսաստանին մարտում: Մենք այն սերունդն ենք, որը պետք է նորից պատրաստի բանակը Եվրոպայում պայքարի համար», – ասել է գեներալը:

Նշենք, որ Սանդերսը անցած շաբաթ գլխավոր շտաբի պետի պաշտոնում փոխարինեց Մարկ Կարլետոն Սմիթին:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել էր, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի երկար պատերազմելու, քանի որ Վլադիմիր Պուտինը փոխում է մարտավարությունը:

Related posts

Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ

Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ