Մեր երկրում USAID-ի աշխատանքի համար իրավական հիմքեր չկան. Ադրբեջանի ԱԳՆ

Պաշտոնական Բաքուն ծանուցում է ուղարկել ամերիկյան կողմին, որ Ադրբեջանում USAID-ի աշխատանքի համար իրավական հիմքեր չկան, և այդ պատճառով գործակալության գործունեությունը երկրում դադարեցվում է, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլու հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ դե յուրե 2024 թվականի հունիսի 1-ից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) իրավական հիմք չունի Ադրբեջանում գործունեություն ծավալելու համար։

Related posts

Չեղարկվել է Թեհրան–Երևան չվերթը, ևս 9 չվերթ հետաձգվել է

Հայ-Չինական համագործակցությունը նոր փուլում․ 2026 թվականին ստորագրվեց նոր հուշագիր

Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ նախագահ Թրամփի հրավերով․ Նեթանյահու