Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին մի շարք ամերիկյան դեսպանատներ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։

Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ «փակ է լինելու մինչև հատուկ կարգադրություն»։ Հաղորդագրությունում նշվում է, որ չեղարկվել են բոլոր հերթական և արտակարգ հյուպատոսական ընդունելությունները, իսկ աշխատանքի վերսկսման մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։

Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, ԱՄՆ-ը փակել էր նաև Քուվեյթում և Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում գտնվող իր դեսպանատները։

Նախօրեին ԱՄՆ-ն տարհանել էր նաև Հորդանանում իր դեսպանատունը՝ հարակից տարածքներում պայթյունների ձայներ լսվելուց հետո։ Միաժամանակ Օմանում ԱՄՆ կառավարության աշխատակիցներին արգելվել է այցելել Դուկմ քաղաքն ու դրա մերձակայքը, ինչպես նաև Սալալա քաղաքից 100 կմ շառավղով տարածքը։

Related posts

ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել է 437 դիտորդ

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր