Մերձավանում տեղի ունեցածի առթիվ 9 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը ձերբակալվել են

Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք՝ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը կրակոցներ են հնչել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան դիմաց. մեկ անձ զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք կրելու և զենքի գործադրմամբ խուլիգանության հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:

Related posts

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Կրթական բարեփոխումներից մինչև արհեստական բանականության վտանգներ. միջազգային գիտաժողով՝ ՇՊՀ-ում