Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը:

«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը հասունացող հումանիտար ճգնաժամ է։ Հազարավոր հայերի կյանքեր, հատկապես՝ տարեցների և երեխաների, վտանգված են, եթե չվերականգնվի սննդամթերքի, դեղորայքի և ջերմության հասանելիությունը։ Մենք պետք է օգնենք ապահովել խաղաղություն և պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին»,- նշել է կոնգրեսականը։

Related posts

ՑԱՀԱԼ-ը հաստատել է Լիբանանի հարավին հասցված հարվածները

Լիլիթ Մակունցը և Ֆրանսուազ Ժակոբը կարևորել են ՀՀ-ում կայանալիք COP17-ի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը

Երևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է