Մենք չենք կարող դա անվանել գերեվարում, դա առևանգում է. Մակունց

Խորհրդարանում այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությանը, ըստ որի՝ Գեղարքունիքի մարզի ՀՀ սահմանային հատվածից գերեվարվել են հայ զինվորներ: Մակունցի խոսքով՝ դա առևանգում է:

«Մենք չենք կարող դա անվանել գերեվարում, դա առևանգում է, դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերենրը պատշաճ գնահատական չեն հնչեցնում և իրերն իրենց անունով չեն կոչում:

Կոչ եմ անում մեր գործընկերներին հստակ և պարտադիր կերպով գնահատական և դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ: Բոլորիս մոտ կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին: Գուցե այդ արձագանքի հապաղումն է, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիայի»,- նշեց Մակունցը:

Related posts

ՀՀ-ում պետք է ձևավորվի նոր, պետականակենտրոն ընդդիմություն. Փաշինյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Քննարկվել են Հայաստանի և Լաոսի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները