Մենք ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր ճանապարհը փակի. Փաշինյան

Հայաստանը ընդունել է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամագրվելու գործընթացը սկսելու մասին օրենք, ես այդ հարցին ԵԱՏՄ-ի առնչությամբ եմ արտահայտվել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուսական ռազմաբազան հեռացնելու հնարավորության վերաբերյալ հարցին։

«Մենք, բարեբախտաբար թե դժբախտաբար, ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր ճանապարհը փակի, երբ որ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք: Իսկ առհասարակ, առիթներ ունեցել եմ ասելու՝ մենք խնդիրներ չունենք, չենք ունեցել և չենք ունենալու՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր չենք ունեցել, չունենք և չենք ունենալու Ռուսաստանի շահերին վնասելու։ Մենք ունեցել ենք խնդիր, ունենք և միշտ կունենանք՝ առաջնորդվել բացառապես ՀՀ պետական շահերով»,- նշեց վարչապետը։

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը