Մենք հավատարիմ ենք Կովկասում խաղաղության ու անվտանգության խթանմանը. Թրյուդոն՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել:

«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարության ամրապնդմանը, մեր տնտեսությունների աճին և Կովկասում խաղաղության ու անվտանգության խթանմանը։ Սա այն է, ինչ այսօր քննարկել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք շարունակելու ենք ընդլայնել մեր երկրների միջև գործընկերությունը»,- գրել է Թրյուդոն։

Related posts

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ N զորամաս, ծանոթացել ծառայության կազմակերպման ընթացքին

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի