Մենք կրկնապատկում ենք մեր տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը. Պապոյան

Մենք կրկնապատկում ենք մեր տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը,որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի՝ լիզինգի աջակցության ծրագրից: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

Նախարարը պարզաբանեց՝ ներկայումս ֆերմերը կարող է մինչև 250 մլն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, բայց կան բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում և չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա ձեռք բերել:

«Մենք 250 մլն դրամի շեմը բարձրացնում ենք մինչև 500 մլն դրամի, որը կօգնի՝ տնտեսվարողներն ավելի մատչելի գներով գյուղտեխնիկա ձեռք բերեն»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ այս պահին 2854 լիզինգառու կա, որոնց տրամադրվել է 4333 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում՝ 1523 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն և 2790 միավոր այլ գյուղտեխնիկա, օրինակ՝ շարքացան:

«Միայն 23 մլրդ դրամի գյուղատնտեսական տեխնիկա է ձեռք բերվել, իսկ լիզինգի գումարը կազմել է 19,2 մլրդ դրամ, սուբսիդավորված գումարը՝ 3,6 մլրդ դրամ»,- ասաց նա:

Related posts

Արդյունավետ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանը

Նիդերլանդների վարչապետի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցության հետագա զարգացման քայլերը. Նիկոլ Փաշինյան