Մենք կշարունակենք աջակցել Նիկոլ Փաշինյանին և համագործակցել նրա հետ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, Կովկասում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում շարունակվող պատերազմներին, ահաբեկչության դեմ պայքարին, միջուկային անվտանգությանը և այլ թեմաների:

«Այսօր մեր խնդիրն է բացատրել, բացահայտել, որ Ռուսաստանն անկայունություն ու քաոս տարածող ուժ է, ինչն էլ անում է ոչ միայն Ուկրաինայում, այլև Կովկասում: Ինչպե՞ս մենք կարող ենք հավատալ, որ նեոգաղութային Ռուսաստանը կարող է Կովկասի մարտահրավերները կարգավորել: Ես սա ասում եմ իմ ընկերոջ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ում մենք հետագայում ևս կաջակցենք և ում հետ կշարունակենք համագործակցել»,- ասել է նա:

Related posts

Հայտնի է «Հայաստան» դաշինքի ցուցակից մանդատ ստացած պատգամավորների անունները

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները