Մենք խաղաղություն և անկախություն ենք պահանջում Արցախի համար. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ գերիների հանդեպ մարդու իրավունքի կոպիտ խախտումներին:

«Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում Ադրբեջանը պատասխանատու է մարդու իրավունքների լուրջ ու կոպիտ խախտումների համար: 19 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանությունների մասին զեկույցները ևս մեկ անգամ վկայում են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի անտեսման մասին:

Մինչ մենք աշխատում ենք դեռևս գերեվարված ռազմագերիների անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ, ԱՄՆ-ը պետք է խիստ միջոցներ կիրառի Ադրբեջանի և նրանց դեմ, ովքեր թույլ են տվել այդ հանցագործությունները, և դադարեցնի ԱՄՆ ռազմական օգնությունը Բաքվի ռեժիմին: Մենք չենք կարող չարձագանքել Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ մարդկության դեմ ուղղված հանցագործություններին:

Սիրտս կոտրվում է այս 19 տղամարդկանց, կանանց, նրանց սիրելիների և ամբողջ հայ համայնքի համար: Ես մշտապես նրանց կողքին կլինեմ, քանի որ մենք խաղաղություն և անկախություն ենք պահանջում Արցախի համար: Մշտապես»,- գրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆ:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում