«Մենք գուզենք էդ ուրախությունը մեր փողոցով էլ անցնի». Գյումրու Օղակաձեւ կոչվող փողոցն անանցանելի է

Գյումրու Oղակաձեւ կոչվող փողոցն է՝ նախկինում հայտնի, ծառատնկարանների տարածքը Երկաթգծի բանավան թաղամասում: Փողոցը հատկապես ջրագծերի փոփոխությունից հետո խիստ անանցանելի է դարձել, վերջին օրերի անձրեւները թաղամասի բնակիչների համբերությունը սպառել են: Այս ճանապարհի մի հատվածը` Գարեգին Ա փողոցը, ասֆալտապատվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով, վերակառուցումը, սակայն, հասել է մինչեւ թաղամասի խաղահրապարակ, այդտեղից արդեն սկսվում է քարուքանդ ճանապարհը, աjլ կերպ ասած` շքերթը այս մարդկանց դռնով չանցավ:

Related posts

Երևանում աղբահանության վճարների համար արտոնություններ կտրամադրվեն. ովքեր են շահառուները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները չափագրումներ են իրականացրել Շիրակի մարզում

Կլինեն հոսանքազրկումներ